Հայերեն   English   Русский  

Փարիզում հաստատել են Զելենսկու և Պորոշենկոյի հետ հանդիպելու Մակրոնի պլանները


  
դիտումներ: 499

Ելիսեյան պալատում հաստատել են Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Պյոտր Պորոշենկոյին և Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններ վարելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պլանները: Գրում է Russian.rt.com-ը:

«Հանդիպումները տեղի կունենան ուրբաթ օրը: Ժամը 15: 00-ին նախագահը հանդիպելու է Զելենսկու հետ, իսկ երեկոյան ժամը 18: 00-ին` Պորոշենկոյի», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Մակրոնի գրասենյակի տարածած հաղորդագրությունը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի խորհրդականը հայտարարել էր, որ Պորոշենկոն և Զելենսկին Փարիզում կհանդիպեն Մակրոնի հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: