Հայերեն   English   Русский  

Ավակովը հայտարարել է Ուկրաինայում ընտրությունների ֆոնին կիբերհարձակումների մասին


  
դիտումներ: 358

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ վերջին երեք օրվա ընթացքում ուկրաինական կողմը կիբերհարձակման է ենթարկվել: Այդ մասին տեղեկացնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Երեք օրվա ընթացքում VPN հասցեներով իբրև ԱՄՆ-ից, Հոնկոնգից և Չինաստանից, ականապատումների և հարձակումների մասին ռեկորդային թվով ապակողմնորոշիչ տեղեկություններ են նկատվել, որոնք իրականում Ռուսաստանից են եղել», - ասել է Ավակովը:

Նա հավելել է, որ Ուկրաինայի կիբերանվտանգությունը «լավ գործ է արել, ուստի թշնամին դեպի համակարգ մուտք չունի և դադարեցրել է հարձակումները»:

Ընդ որում` Ավակովը չի ներկայացրել որևէ ապացույց, որոնք հաստատում են Ռուսաստանի դեմ ուղղված մեղադրանքները:

Ավելի վաղ Ուկրաինայի ոստիկանությունը հայտնել էր, որ ընտրախախտումների վերաբերյալ գրեթե 700 դիմում է գրանցվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: