Lրագրող Աֆղան Մուխթարլիի առողջական վիճակը վատացել է ադրբեջանական բանտում
որ ամուսնու առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա ունի բուժզննման կարիք: Չնայած լրագրողը մի շարք հիվանդություններով է տառապում, սակայն մինչ այսօր քրեակատարողական հիմնարկում բուժստուգում չի անցել:
Հիշեցնենք, որ հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլիին 2017 թվականին Բաքվի հատուկ ծառայությունները առևանգել և տեղափոխել էին ադրբեջանական կալանավայր՝ առանց որևէ հիմնավորման: Իսկ արդեն 2018 թվականին ադրբեջանական դատարանը լրագրողին 6 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ մեղավոր ճանաչելով սահմանն ապօրինի հատելու, մաքսանենգ ճանապարհով դրամական միջոցներ փոխադրելու մեջ: Սակայն Աֆղան Մուխթարլին պնդում է, որ իր կատարած բացահայտումների հետևանքով է հայտնվել բանտում, որոնք վերբերում են երկրի իշխող վերնախավի արտասահմանյան ունեցվածքի բացահայտմանը: