Հայերեն   English   Русский  

Զելենսկու շտաբում խոստացել են պատժել Դոնբասի հակամարտության պատասխանատուներին


  
դիտումներ: 368

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է պատժել Դոնբասում հակամարտության պատասխանատուներին: Այդ մասին նրա թիմակից Իվան Ապարշինը հայտարարել է «Обозреватель» պորտալին թված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:

«Իլովայսկի, Դեբալցևոյի մասին ճշմարտությունը` 2014 թ. պատերազմի սկսվելու մասին ... կհրապարակվեն ... Եվ պաշտոնյաները, որոնք որոշումներ են կայացրել կամ անգործության էին մատնվել, երբ անհրաժեշտ էր գործել, պատասխանատվության կենթարկվեն», - ասել է նա:

Զելենսկիի ներկայացուցիչն ընդգծել է, որ նոր կառավարությունը մտադիր չէ հանրությունից փաստեր թաքցնել:

Ապարշինի խոսքերով` ազգային անվտանգության և պաշտպանության ոլորտում Զելենսկու ծրագիրը համապատասխան հետաքննություն է նախատեսում:

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Դոնբասում զինված հակամարտության ավարտի համար շուտով գործողությունների ծրագիր կներկայացնի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: