Հայերեն   English   Русский  

Հինդուիզմի հետևորդներն այսօր նշում են Դիվալին


  
դիտումներ: 371

Այսօր տարբեր երկրներում նշում են Դիվալին՝

լույսի և կրակի փառատոնը: Ամեն տարի գարնանը տոնը նշում են հարավային կիսագնդում, իսկ աշնանը ՝ հյուսիսային կիսագնդում: Այս տոնը հինդուիզմի ամենագլխավոր տոներից է, որը խորհրդանշում է լույսի հաղթանակն ընդդեմ խավարի, բարու հաղթանակն ընդդեմ չարի:

Տոնի մասնակիցները միլիոնավոր լույսերով զարդարում են տանիքներն ու ամբողջ տունը, հագնում են նոր հագուստներ, իրենց տներում վառում են լամպեր և մոմեր, անցկացնում են աղոթքներ, որին հետևում են ընտանեկան խնջույքները և ընտանիքի անդամների միջև նվերների փոխանակումը:

Դիվալին տոնում են մի շարք երկրներում. Պակիստան, Նեպալ, Սինգապուր, Շրի-Լանկա, Ֆիջի, Մալայզիա, Լյուքսենբուրգ և այլն: Դիվալիի ժամանակ այս երկրներում ամենաշատ առևտուրն է իրականացվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: