Հայերեն   English   Русский  

Արդեն 12 ժամ Մինսկում շարունակվում են Ուկրաինայի հարցով բանակցությունները (լուսանկարներ)


  
դիտումներ: 879

Ավելի քան 12 ժամ է, ինչ ընթանում է նորմանդական քառյակի մինսկյան բանակցությունները: Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները ընդհատել են իրենց շփումը միայն մեկ անգամ` համատեղ լուսանկարվելու համար: Հանդիպումն ընթանում է փակ ռեժիմով:

Մինսկի Անխախության պալատի բանակցություններում քննարվում են ուկրաինական ճգնաժամից դուրս գալու ուղիները: Այս մասին հիշեցնում է ТАСС-ը:

նորմանդական քառյակի բանակցությունները Մինսկում

նորմանդական քառյակի բանակցությունները Մինսկում

նորմանդական քառյակի բանակցությունները Մինսկում

Բանակցությունների արդյունքում նախատեսվում է համատեղ փաստաթուղթ ստորագրել, որում կլինի 12-13 կետ: Օվալաձև սեղանին դրված են նորմանդական քառյակի երկրների լիեդերների անունները`ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահներ Ֆրանսուա Օլանդ և Պյոտր Պորոշենկո:

Այս սրահ, որտեղ անցկացվում են բանակցությունները, տարել են ջուր և սենդվիչներ:

Այն հարցին` ինչպե՞ս է անցնում քննարկումը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պատասխանել է, որ անցնում են «սուպերից ավելի լավ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: