Հայերեն   English   Русский  

Պուտինը` միակողմանի պատժամիջոցների մասին


  
դիտումներ: 402

Միջազգային հանրությունը պետք է պատասխան մշակի հովանավորման համակարգի դրսևորումների համար, որի ձևերից մեկը միակողմանի անօրինական պատժամիջոցներն են: Համապատասխան հայտարարությամբ Պեկինում կայացած «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի բացման արարողության ժամանակ հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Գրում է Russian.rt.com-ը:

Ռուսաստանի ղեկավարի խոսքերով` միջազգային հանրությունը միայն համատեղ ջանքերով կարող է դիմակայել նման մարտահրավերներին` որպես տարբեր երկրների միջև բարօրության մակարդակի և գլոբալ տնտեսական զարգացման խզում:

Պուտինը նաև նշել է, որ Մոսկվան շահագրգռված է բոլոր եվրասիական գործընկերների հետ առավել սերտ համագործակցությամբ` յուրաքանչյուր պետության ինքնիշխանության, իրավունքների և օրինական շահերի հարգանքի սկզբունքների հիման վրա:

«Հենց այդ սկզբունքներով էլ մեր գործընկերների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ կառուցում ենք Եվրասիական տնտեսական միությունը», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Պուտինի խոսքերը:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների դերը տնտեսական ոլորտում նվազում է, և հենց այդ պատճառով է Վաշինգթոնը սկսել անարդար մրցակցային մեթոդներ օգտագործել:

Մասնավորապես, նա նշել է, որ Միացյալ Նահանգները դիմել է ուժային , տնտեսական և տեղեկատվական ճնշման մեթոդին` «գերիշխանությունը արհեստականորեն վերականգնելու համար»:

Նման ճնշման մեթոդների թվում Լավրովը առանձնացրել է միակողմանի պատժամիջոցները և առևտրային պատերազմները, ինչպես նաև ԱՄՆ-ի դիրքորոշումը «Հյուսիսային հոսք-2» շուրջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: