Լևոն Արոնյանը 7-րդն է Grenke Chess Classic-ում
դիտումներ: 511
9-րդ տուրում Արոնյանի մրցակիցը ԱՄՆ-ից Ֆաբիանու Կարուանան էր: 43-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: 4.5-ական միավոր հավաքեցին նաև Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան) և աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան): Լրացուցիչ հաշվարկներով Արոնյանը ճանաչվեց 7-րդը:
7.5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), որը 9 տուրերում տարավ 6 հաղթանակ:
Լևոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին: