Հայերեն   English   Русский  

​«Չնայած ԱՄՆ-ի ճնշումներին՝ Իրանը կշարունակի նավթ վաճառել». Ռոհանի


  
դիտումներ: 327

Իրանը կշարունակի նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ-ի ճնշումներին:

Այս մասին այսօր, Arabnews-ի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին իրանական պետական հեռուստաընկերության եթերում:

«ԱՄՆ-ի՝ իրանական նավթի արտահանումը զրոյացնելու հետ կապված որոշումը, սխալ է, և մենք թույլ չենք տա, որպեսզի այդ որոշումն իրականացվի»,-ասել է Ռոհանին:

«Մոտ ամիսներին ամերիկացիները կտեսնեն, որ մենք կշարունակենք նավթի արտահանումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն երկարաձգել էր իրանական նավթի մատակարարումների էմբարգոն:

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Իրանի նավթային ոլորտի դեմ ամերիկյան պատժամիջոցները լուրջ վնաս կհասցնեն համաշխարհային նավթային շուկային:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: