Հայտնի դիզայներների լավագույն խորհուրդները կանանց
Ահա աշխարհահռչակ դիզայներների մի քանի խորհուրդներ`
1. Իսկական կինը պետք է վտանգավոր և քմահաճ լինի: Քրիստիան Դիոր
2. Տարիքը կնոջ համար ամենակարևորը չէ` կարող եք հիասքանչ լինել 20 տարեկանում, հմայիչ 40 տարեկանում և անկրկնելի մնալ մինչև կյանքի վերջ: Կոկո Շանել
3. Ձեռքերն աղջկա այցեքարտն են, պարանոցը`անձնագիրը: Կրծքավանդակը` օտարերկրյա անձնագիրը: Կոկո Շանել
4. Կոշիկներ ընտրելու մտահոգությունը երբեք ավելորդ չի լինում: Շատ կանայք կարծում են, որ դրանք կարևոր չեն, բայց կնոջ էլեգանտության իրական հաստատումն այն է, թե ինչ են կրում նրա ոտքերը: Քրիստիան Դիոր
5. Կնոջ լավագույն նորաձև աքսեսուարը գեղեցիկ տղամարդն է: Կոկո Շանել
6. Մի խորասուզվեք միտումների մեջ: Թույլ մի տվեք, որ նորաձևությունը տիրապետի ձեզ, որոշեք ինքներդ` ով եք դուք, և թե ինչ եք ցանկանում արտահայտել ձեր հագուստով և ապրելակերպով: Ջիաննի Վերսաչէ
7. Ձեր կերած յուրաքանչյուր պատառը բերանում երկու րոպե է մնում, երկու ժամ ստամոքսում և երկու ամիս ազդրերի վրա: Քրիստիան Դիոր
8.Նրբագեղ լինել չի նշանակում աչքի ընկնել: Դա նշանակում է հիշողության մեջ գամվել: Ջորջիո Արմանի
9. Օծանելիքը կանացի անհատականության չգերազանցված երանգ է և կերպարի վերջնական նրբագիծը: Քրիստիան Դիոր
10. Աքսեսուարների ընտրության ժամանակ հեռացրեք այն, ինչը վերջինն եք ընտրել: Կոկո Շանել
11. Այն, ինչ կրում եք, նշանակում է, թե ինչպես եք ներկայացնում ձեզ աշխարհին, հատկապես հիմա, երբ մարդկանց միջև շփումներն այնքան արագ են: Նորաձևությունն անմիջական լեզու է, որը հասկանալի է առանց թարգմանության: Մյուչա Պրադա
12. Եթե ծուռ ոտքեր ունեք, խորը լանջաբացվածքով հագուստ կրեք: Քրիստիան Դիոր
13. Միշտ այնպես քայլեք, կարծես ձեզ միանգամից երեք տղամարդ է հետևում: Օսկար դե լա Ռենտա
14. Դուք չեք կարող կեղծել շքեղությունը, բայց կարող եք շքեղ տեսք ունենալ անգամ կեղծ մուշտակով: Կարլ Լագերֆելդ
15. Տգեղ կանայք չեն լինում, կան` ծույլերը: Կոկո Շանել
16. Որքան վատ են աղջկա գործերն, այնքան ավելի լավ տեսք նա պետք է ունենա: Կոկո Շանել
17.Կոշիկները կերպարանափոխում են ձեր մարմնի արտահայտությունն ու կեցվածքը: Դրանք բարձրացնում են ձեզ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ զգացմունքայնորեն: Քրիստիան Լաբուտան
18. Համեստ հագուստը սազում է ցանկացած կնոջ: Վերջակետ: Կոկո Շանել
19. Գեղեցկության խնամքը պետք է սկսել սրտից և հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկ միջոց չի օգնի: Կոկո Շանել
20. Քիչ գնումներ կատարեք, ավելի կարևոր է լավ ընտրություն կատարել և պարտադիր է, որպեսզի այն ինքներդ անեք: Վիվիեն Վեստֆուդ
21. Զգուշացեք ինքնատիպությունից: Կանացի նորաձևության մեջ ինքնատիպությունը կարող է դիմակահանդեսի հանգեցնել: Կոկո Շանել
22. Ոչինչ այնքան չի ծերացնում կնոջը, որքան չափազանց թանկարժեք բաճկոնը: Կոկո Շանել