Հայերեն   English   Русский  

Էնպիսի իրավիճակ չստեղծեք, որ մարդ ծննդյան համար գառ մորթի, գնան քրեական գործ հարուցեն. Փաշինյան


  
դիտումներ: 567

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց ԱԺ-ի ԲՀԿ խմբակցության պատգամավորներ

Նաիրա Զոհրաբյանի, Արման Աբովյանի, Էդուարդ Բաբայանի, Շաքե Իսայանի և Վահե Էնֆիաճյանի կողմից ներկայացված ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթների վերաբերյալ Կառավարության առաջարկություների մասին հարցը:

Նախագծով առաջրկվում է քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ դրա տարբեր դրսևորումներով: Զեկուցող Արտակ Զեյնալյանն իր ելույթում առաջարկեց, որ Կառավարությունը գործնականում համաձայնվելով առաջարկված նախագծի հետ, տա այն դիրքորոշումը, որ պետք է խնդիրը լուծել համապարփակ ձևով, այսինքն փոփոխությունների անհրաժեշտություն կա վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, նաև քրեական օրենսգրքում:

Վարչապետը նշեց, որ պետք է չափանիշները հստակեցնել, քանի որ խոսքը քրեական հետապնդում իրականացնելու մասին է:

«Պետք է հստակեցնել, որպեսզի էնպիսի իրավիճակի մեջ չհայտնվենք, որ մարդը ծննդյան օրվա համար գառ մորթի, գնան քրեական գործ հարուցեն»:

Կառավարության անդամները ի վերջո ընդունեցին առաջարկված նախագիծը:

Այսօր Կառավարության ընդունած որոշումներից էր նաև այն, որ թույլ տվեցին ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին 6 մլն դրամի շրջանակներում, «Triangulum Community» ընկերության հետ համատեղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպել էլեկտրոնային երաժտության փառատոն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: