Հայերեն   English   Русский  

Ճապոնական Ջայկա գործակալությունը ավելի քան 14,5 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրել ՀՀ ԱԻՆ-ին


  
դիտումներ: 475

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն:

Հայաստանում Ճապոնիայի դեսպան Յամադան, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք են ուղեկցել Նիկոլ Փաշինյանին: Այցի նպատակն էր Ճապոնիայի Ջայկա միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրված հրշեջ մեքենաների ընդունման արարողությանը մասնակցելը:

Ֆելիքս Ցոլակյանն իր ելույթում նշեց, որ աղետները ինչպես Հայաստանում, այնպես էլ Ճապոնիայում ռիսկային են, և այդ պարագայում երկրների միջև հումանիտար օգնությունները անհրաժեշտ են:

Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերի հրշեջ փրկարարական ստորաբաժանումներին աջակցելու համար գործակալությունը 36 հրշեջ, 3 սանդուխքավոր մեքենաներ, շարժական արհեստանոցներ և սարքեր է տրամադրել Հայաստանին, որոնց արժեքը կազմում է շուրջ 14,5 միլիոն դոլար:

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ճապոնիային: Ինչպես նախկինում, այժմ էլ պատրաստ ենք գործադրել ամեն ջանք, որպեսզի համագործակցության նոր ուղիներ որոնենք՝ մեր կապերը ամրապնդելու և փոխհամագործակցությունը զարգացնելու համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դեսպան Յամանդան էլ իր հերթին նշեց, որ Հայաստանում հաճախակի են տեղի ունենում բնական աղետներ, այդ պատճառով Ճապոնիան առաջնային է համարում աջակցել աղետների կանխարգելման աշխատանքներին:

Ելույթներից հետո պաշտոնյաները ծանոթացան տրամադրված մեքենաներին և սարքավորումներին: Նիկոլ Փաշինյանն անձամբ փորձարկեց հրշեջ մեքենաները:

Այնուհետև տեղի ունեցավ «Հրշեջներ» թեմային նվիրված փոստային նամականիշի մարման արարողությունը, որին մասնակցեցին Ճապոնիայի դեսպանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու այլ պաշտոնատար անձիք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: