Լաս Վեգասից Մեքսիկայի Մոնտերեյ քաղաք չվերթն իրականացնող Bombardier Challenger 601 մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով 14 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է BNO News պարբերականը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Գրում է Russian.rt.com-ը:
Թերթը գրում է, որ զոհվածների թվում եղել են 11 ուղևոր և անձնակազմի երեք անդամ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Bombardier Challenger 601 մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել լեռնային տարածքում:
Ինչպես նշվել էր, ինքնաթիռը անհետացել է ռադարների տեսադաշտից երկրի հյուիսում գտնվող Կոաուիլլա նահանգում: