Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը այսօր իր ձեռքով նորոգեց Հանրային ռադիոյի դուռը, ցուցարարները անցյալ տարի էին ջարդել


  
դիտումներ: 355

Այսօր՝ մայիսի 7-ին նշվում է ռադիոյի օրը:

Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել էր Հայաստանի հանրային ռադիոյում: Փաշինյանը նախ շնորհավորեց հայաստանյան բոլոր ռադիոների աշխատակիցներին, ռադիոլսողներին, ապա հույս հայտնեց, որ լրատվական նոր իրավիճակում ռադիոն ամուր կպահպանի իր դիրքերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա էր Հանրային ռադիոյի լրատվական հաղորդմանը հենց այն տաղավարում, որտեղ 1 տարի առաջ այս նույն օրերին ներխուժել էին հեղափոխության մասնակիցները՝ իր գլխավորությամբ: Վարչապետը այսօր իր ձեռքով նորոգեց այն դուռը, որ ցուցարարները անցյալ տարի էին ջարդել:

«Մեկ տարի առաջ ես եկա Հանրային ռադիո և մտա այս ստուդիան ուղիղ եթերի ակնկալիքով, սակայն դա չստացվեց: Հույս ունեմ, որ այսօր կստացվի»,-ասաց Փաշինյանը:

Ռադիոյի ուղիղ եթերի ընթացքում վարչապետը պատասխանեց լրագրողի մի քանի հարցերին: Այն հարցին, թե արդյոք մեկ տարի աշխատելուց հետո վարչապետը պատրաստվում է օգտվել աշխատանքային օրենսգրքով սահմանված հանգստի իր իրավունքից, Փաշինյանը պատասխանեց, որ մտադիր է հունիսի առաջին օրերին երկու օրով աշխատանքից կտրվել ու հանգստանալ: Իսկ երկրում սոցիալական հիմնական խնդիրներին անդրադառնալով՝ վարչապետը նշեց, որ չնայած տնտեսական հնարավորությունների, բարեկեցության ու եկամուտների աճի հետ կապված խնդիրներ դեռ կան, սակայն աշխատանքներ տարվում են դրանք նվազեցնելու համար: Ըստ նրա՝ այս տարի 100 միլիոն դոլարից ավել կապիտալ ծախս է արվելու:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: