Հայերեն   English   Русский  

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքի նախագիծը


  
դիտումներ: 404

Այսօր՝ մայիսի 8-ին ԱԺ քառօրյա լիագումար նիստում պատգամավորները սկզբում քվեարկեցին արդեն իսկ քննարկված օրենքի նախագծերի համար:

Երկրորդ ընթերցմամբ՝ 79 կողմ, 41 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունվեց Կառավարության ներկայացրած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացուﬓեր կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես նախորդ նիստի ժամանակ նշել էին, ԲՀԿ և Լուսավոր Հայաստան խմբակցությունները դեմ քվեարկեցին նախագծի ընդունմանը:

Ընդունվեցին նաև «Գովազդի մասին» օրենքում լրացուﬓեր և փոփոխություններ կատարելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի ներկայացրած «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում), ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին, Լուսավոր հայաստան խմբակցության ներկայացրած «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին (առաջին ընթերցում), ՀՀ Կառավարության կողմից ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Այժմ պատգամավորները շարունակում են քննարկել ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: