Ռուսաստանի կազմի մեջ մտնող Ալթայի Հանրապետությունում ձնահյուսքի տակ է մնացել 9 հոգանոց զբոսաշրջիկների խումբ, որոնցից 7-ը մահացել է, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 6-ի ցերեկը: Ուղղաթիռով անմիջապես դեպքի վայր են ժամանել փրկարարները:
Հաղորդվում է նաև, որ ձնահյուսքի ժամանակ խումբը գտնվել է լեռան վրա: