Հայերեն   English   Русский  

Նոր միջադեպ Շերեմետևոյում Sukhoi Superjet-100 ինքնաթիռի հետ կապված


  
դիտումներ: 792

Այսօր Շերեմետևո օդանավակայանում Մոսկվա-Ռիգա չվերթի ուղևորները պահանջել են փոխել Sukhoi Superjet-100 ինքնաթիռը,

քանի որ վառվածի հոտ են զգացել, հաղորդում է Звезда հեռուստաալիքը: Ուղևորները անմիջապես պահանջել են ստուգել օդանավը: Արդյունքում թռիչքը 2 ժամ հետաձգվել է:

Ստուգումներից հետո անսարքություն չի հայտնաբերվել, և Sukhoi Superjet-100-ն օդ է բարձրացել: Թռիչքը բարեհաջող է ավարտվել:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Մոսկվա-Մուրմանսկ չվերթի ուղևորներից 41-ը զոհվեցին Sukhoi Superjet-100 ինքնաթիռի հրդեհման պատճառով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: