Հայերեն   English   Русский  

Եթե իմ ընկերները օրենքից վեր չեն, ուրեմն ոչ մեկի ընկերը չի կարող օրենքից վեր լինել. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 556

Երեկ՝ մայիսի 7-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը նամակ էին ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխել,

որպեսզի վերջինս կարողանա մայիսի 9-ին մասնակցել Արցախում կայանալիք տոնակատարություններին: Սակայն գլխավոր դատախազը պատասխանել էր, որ դա իր լիազորությունների մեջ չի մտնում:

Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում Փաշինյանն անդրադառնալով այդ նամակին՝ ասաց, որ Արցախի նախագահների խորհրդականները վատ են աշխատում և չեն տեղեկացրել Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին, որ Ռոբերտ Քոչարյանի գործը այլևս գլխավոր դատախազի իրավատիրույթում չէ:

«Գործը ուղարկվել է դատարան և գլխավոր դատախազը, եթե նույնիսկ շատ ուզենա, չի կարող այդ հարցը լուծել: Ես կարծում եմ ճիշտ չէ, որ Արցախի երկու նախագահները նամակ են հասցեագրում մի տեղ, որն իրենց իրավազորության ներքո չէ: Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչումը Արկադի Ղուևկասյանն է շնորհել, ուրեմն ինչու՞ նրա համար չեն միջնորդել, ի՞նչ սկզբունք է էստեղ գործում: Եթե որևէ մեկին թվում է, որ Մանվել Գրիգորյանին մեղսագրվող արարքը ավելի ծանր է, քան Ռոբերտ Քոչարյանինը, ապա պետք է ասեմ, որ չարաչար սխալվում են: Ոչ մեկի ընկերը առավել չէ օրենքից: Դավիթ Սանասարայնի դեպքում ես ասում եմ, որ ես ցավում եմ, որ մարդիկ հարցը ընկալում են ընկերական, աղբերական տրամաբանության մեջ, բայց էդպես մենք պետություն չենք կառուցի: Դավիթ Սանասարյանն էլ իմ ընկերն է, բայց ես ցավում եմ, որ մարդիկ հարցը ընկալում են ընկերական, աղբերական տրամաբանության մեջ, էդպես մենք պետություն չենք կառուցի: Իմ ընկերները օրենքից վեր չեն, ու եթե իմ ընկերները օրենքից վեր չեն, ուրեմն ոչ մեկի ընկերը չի կարող օրենքից վեր լինել»,-ասել է Փաշինյանը:

Նա նաև նշել է, որ անգամ պատասխանատվության կենթարկվեն նաև իր ընտանիքի անդամները, եթե դրա անհրաժեշտությունը լինի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: