Հայերեն   English   Русский  

ՀՀ պաշտոնյաները Հաղթանակի զբոսայգում մասնակցել են տոնական միջոցառումներին


  
դիտումներ: 401

Այսօր՝ մայիսի 9-ին Երևանի Հաղթանակի զբոսայգում նշվում է մայիսյան եռատոնը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնյաներն ու հոգևորականները մասնակցել են զբոսայգում կազմակերպված շքերթին ու տոնական միջոցառումներին: Պաշտոնյաների թվում էին ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, նախարարներ, պատգամավորներ:

Պաշտոնյաները զբոսայգում Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի առջև ծաղկեպսակներ են դրել, այնուհետև ներկա են գտնվել զինվորական շքերթին, ճաշել են Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ: Իսկ լրագրողների հետ զրույցի ժամանակ հրաժարվել են պատասխանել քաղաքական թեմաներով հարցերին՝ հիշեցնելով, որ այսօր տոն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: