Հայերեն   English   Русский  

Ընթանում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական հերթական նիստը


  
դիտումներ: 370

Այսօր՝ մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:

Այս նիստին ներկա են Մանվել Գրիգորյանն ու Նազիկ Ամիրյանը: Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու, ինչպես նաև ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահելու, տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը, իսկ Նազիկ Ամիրյանի նկատմամբ չհեռանալու մասին ստորագրությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: