Քոչարյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի վաղը
դիտումներ: 462
դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատավորին ուղղված ինքնաբացարկի միջնորդությունը քննության առնելու համար դատական ակտ կայացնելու նպատակով: Դատավորը հայտարարեց, որ քանի որ աշխատանքային ժամը արդեն ավարտվում է, այդ իսկ պատճառով դատական ակտը կհրապարավի վաղը՝ ժամը 12:30-ին:
Հիշեցնենք, որ այսօր քննվում էր Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու հարցը: Նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավոր Դավիթ Գրիգորյանին, քանի որ գտնում էին, որ նա կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում: