Հայերեն   English   Русский  

Պեսկովը բացահայտել է Պուտինի և Պոմպեոյի բանակցությունների թեմաները


  
դիտումներ: 669

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կքննարկի զինթափման հարցը, ինչպես նաև Իրանի, Սիրիայի և Վենեսուելայի շուրջ ստեղծված իրավիճակները: Այդ մասին հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գրում է Russian.rt.com-ը:

«Կքննարկվեն ավելի ակտուալ հարցեր, ակնհայտ է, որ դրանք երկկողմ հարաբերությունների, ռազմավարական կայունության, զինաթափման հարցերն են, դրանք են թեժ տարածաշրջանային կետերը՝ Իրանը, Սիրիան, Վենեսուելան, Կորեական թերակղզու միջուկային զինաթափումը և այլ կարևոր հարցեր», - ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ Պոմպեոն և Լավրովը Պուտինին կտեղեկացնեն Սոչիում իրենց շփումների արդյունքների մասին:

Իր հերթին, Պոմպեոն հայտարարել է, որ Սոչիում Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ կողմերը պետք է հետագա զարգացման համար ուղիներ որոնեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: