Ռոբերտ Քոչարյանը դատական նիստի ընթացքում հայտնեց իր կարծիքը
«Կային մարդիկ, որոնք դեռ պետք է հարցաքննվեին քննություն իրականացնելու ժամանակ, մինչդեռ ուղղորդված քննություն է իրականացվել: Մարդիկ կան, որոնց դիտմամբ ժամանակին չեն հարցաքննել:Ես սա համարում եմ որպես գիտակցված, մտածված, կողմնակալ մոտեցում ամբողջ քննության ընթացքում, և քանի որ գործին ծանոթ եմ, կասեմ, որ ամբողջ գործի էությունը, գործի վարույթն իրականացվել է հենց այս ճանապարհով: Նույնիսկ մարդիկ հարցաքննվում են, երբ որ տեսնում են իրենց ուզած պատասխանը չկա, շատ կարճ են կապում, ուղղակի հաջող հարցեր չեն տալիս, չեն շարունակում, սա է գործի էությունը: Ես գտնում եմ, որ այդ մարդիկ պետք է գան և այստեղ հարցաքննվեն»,-ասել է Քոչարյանը:
Հիշեցնենք, որ մարտի մեկին Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանի գործով երեկվանից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում ընթանում է դատական դռնբաց նիստը: Քննվում է Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու հարցը: