Հայերեն   English   Русский  

Ուշակովը Պուտինի ու Պոմպեոյի հանդիպումից որոշ մանրամասներ է հայտնել


  
դիտումներ: 622

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սոչիում կայացած հանդիպման ժամանակ «համառոտ» քննարկել են Իրանի միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը: Գրում է Gazeta.ru-ն:

РИА "Новости" լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ամերիկյան արտաքին գործերի գերատեսչության ղեկավարն առաջին անգամ էր այցելել Ռուսաստան: Նա նաև հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:

«Մենք հայտնել ենք մեր կրիտիկական մոտեցումն ամերիկյան վարչակազմի գործողությունների վերաբերյալ», - ասել է Ուշակովը:

Նա հավելել է, որ զրույցի ընթացքում կողմերը շատ ժամանակ են տրամադրել նաև Իրանի խնդրի քննարկմանը, սակայն ՌԴ նախագահի օգնականը հրաժարվել է բանակցությունների մանրամասները բացահայտել:

«Ես կասեի, որ այդ թեմայով հետաքրքիր քննարկում է տեղի ունեցել», - եզրափակել է Ուշակովը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: