Հայերեն   English   Русский  

Թուրքական բանտից փախուստի դիմած Սևան Նիշանյանը հայկական անձնագիր է ստացել


  
դիտումներ: 365

Պոլսահայ մտավորական, հրապարակախոս Սևան Նիշանյանը մայիսի 16-ին Աթենքում ՀՀ դեսպանատանը կազմակերպված արարողության ժամանակ Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանից ստացել է ՀՀ անձնագիր: Այս մասին Նիշանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Հայաստանի Հանրապետութեան անցագիրս այսօր Աթենքի դեսպանատան մէջ կազմակերպուած համեստ արարողութեամբ մը, յարգելի Դեսպան Պարոն Ֆադէյ Չարչօղլյանէն ստացայ:

Անգամ մը եւս հպարտութիւնը զգացի մաս կազմելուս աշխատասէր եւ խաղաղասէր ազգի մը՝ որ պատմութեան ընթացքին կանգուն մնացած է լոկ իր աշխատանքին շնորհիւ:

Շնորհակալութիւն կը յայտնեմ նախ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ յետոյ բոլոր անոնց որոնք օգտակար եղած են այս պատուին արժանանալուս»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ արմատներով հայ հրապարակախոս, հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանը թուրքական հետապնդումնրի հետևանքով փախուստի է դիմել թուրքական բանտից և ապաստանել Հունաստանում: Նիշանյանը միշտ էլ չի թաքցրել իր հայկական արմատները և բացահայտ խոսել հայոց Ցեղասպանության մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: