Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերադարձնի Ղրիմը
դիտումներ: 842
«Կարծում եմ, որ մենք կազատագրենք Ղրիմի թաթարների հայրենիքն օկուպացիայից: Եվ որքան էլ որ Ղրիմի վերադարձի ճանապարհը երկար լինի, մենք կանցնենք այն Ղրիմի թաթարների հետ», - ասել է Զելենսկին:
Ավելի վաղ Զելենսկին խաղաղության ուղերձ էր հղել Դոնբասի և Ղրիմի բնակիչների համար:
Հիշեցնենք, որ Ղրիմը Ռուսաստանի շրջան դարձավ 2014 թ. մարտին տեղի ունեցած հանրաքվեից հետո, որի ընթացքում թերակղզու բնակչության մեծամասնությունը հանդես եկավ Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին: