Հայերեն   English   Русский  

Ազատություն Ռոբերտ Քոչարյանին. Էդուարդ Շարմազանովը միացել Քոչարյանի աջակիցներին


  
դիտումներ: 700

Րոպեներ առաջ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եկավ Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա ասաց, որ ինքը միշտ այնտեղ է, որտեղ կա ազատություն և դատարան է եկել կրկին ազատությունն ու արդարությունը պաշտպանելու համար:

«Ազատություն կլինի այսօր ժամը 4-ին, երբ ազատ կարձակվի Ռոբերտ Քոչարյանը: Ես այստեղ եկել եմ աջակցելու ինքս ինձ, որովհետև առաջին քաղաքական գործիչն եմ եղել Հայաստանում, որ Ռոբերտ Քոչարյանին համարել եմ քաղաքական բանտարկյալ: Ես եկել եմ աջակցելու Արցախի Հանրապետության առաջին նախագահին, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահին ու արադարությանը: Ես իմ հայրենիքում ոչ մի թշնամի չունեմ, ես ոչ մեկի դեմ չեմ պայքարում, պայքարում եմ հանուն արդարության: Ազատություն Ռոբերտ Քոչարյանին»,-ասաց Շարմազանովը:

Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը եկել է ոչ թե որպես ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչ, այլ որպես Էդուարդ Շարմազանով:

Դատարան է ժամանել նաև Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեթրակ Քոչարյանը, ով ասաց, որ լրագրողների հարցերին կպատասխանի որոշումը հրապարակվելուց հետո:

Հիշեցնենք, որ քիչ անց դատարանը կհրապարակի կայացրած որոշումը՝ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: