Դատարանը փոխեց Քոչարյանի խափանման միջոց կալանքի որոշումը. դատարանի առջև իրավիճակը ավելի է լարվել
դիտումներ: 639
Որոշումը կարդաց դատավոր Դավիթ Գրիգորյանը: Դատական ակտը հրապարակելուց հետո թե դատարանի նիստերի դահլիճում, թե դատարանի առջև բախումներ սկսվեցին Քոչարյանի աջակիցների և նրա դեմ արտահայտվողների միջև: Մեծ թվով ոստիկանական ուժեր են աշխատում դատարանի տարածքում՝ փորձելով թույլ չտալ բախումներ ցուցարարների միջև:
Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ քիչ անց Ռոբերտ Քոչարյանը արդեն դուրս կգա կալանավայրից: