Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանը դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից


  
դիտումներ: 824

1 ժամ առաջ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրպարակվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու և նրան ազատ արձակելու որոշումը՝ Արցախի նախագահների միջնորդությունը հիմք ընդունելով:

Րոպեներ առաջ Քոչարյանը ազատ է արձակվել կալանավայրից: Նա թիկնազորի հետ դուրս է եկել կալանավայրի հետնամուտքից, մինչդեռ սպասվում էր, որ դուրս է գալու շքամուտքից և պատասխանելու է լրագրողների հարցերին:

Հիշեցնենք, որ դատարանը ազատ արձակելու համար հիմք է ընդունել Արցախի նախագահ Բակո Սահակյանի և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական միջնորդությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: