Ուկրաինայի կառավարական ուժերը և ապստամբները մեկը մյուսին մեղադրում են հրադադարը խախտելու մեջ
10-ամիս տևող կոնֆլիկտը ավարտելու հույսեր էին առաջացել, երբ կիրակի օրը հայտարարվել էր հրադադար հաստատելու մասին:
Ապստամբների ռազմական խոսնակ Էդուարդ Բասուրինը հայտնել է, որ կառավարությունը գիշերվա ընթացքում հրետանային հարձակում է իրականացրել Գորլովկա քաղաքի ուղղությամբ, որը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ:
Ինչևէ, Ուկրաինայի կառավարությունը հարձակման մեջ մեղադրել է ապստամբներին: Դոնեցկի շրջանային ոստիկանության պետ Վյաչեսլավ Աբրոսկինը հայտնել է, որ անջատողականներն են սկսել կրակել, որպեսզի խախտեն հրադադարը:
Անջատողականները և Ուկրաինայի կառավարությունը վերահաստատել են անցած շաբաթ 16 ժամ տևած բանակցությունների ընթացքում կնքված հրադադարի համաձայնագիրը պահելու իրենց պատրաստակամությունը: