Հայերեն   English   Русский  

ԱԺ վաղվա արտահերթ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը


  
դիտումներ: 857

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից տեղեկացնում են, որ վաղը՝ մայիսի 22-ին «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվելու է հետևյալ հայտարարության նախագիծը:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիների կողմից դատարանների շենքերի մուտքերն ու ելքերը արգելափակելու և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության և հեռանկարների վերաբերյալ վարչապետի հայտարարության կապակցությամբ.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ մասը, 103-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու իր սահմանադրական լիազորությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությանը դատաիրավական բարեփոխումների իրականացման ընթացքում հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենսդրությանը և հարգել Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերով ամրագրված միջազգային պարտավորությունները, Մարդու իրավունքների, Ժողովրդավարության և Իրավունքի գերակայության սկզբունքները»։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 20-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք էր սկսել՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար, դրան միացել էր նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Իմ քայլը իշխող խմբակցության հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն արտահերթ նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 22-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: