Հայերեն   English   Русский  

Բագրատաշենի մաքսատանը իրավիճակը շարունակում է լարված մնալ


  
դիտումներ: 305

Մի քանի օր առաջ՝ մայիսի 18-ին, Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերություններով Բագրատաշենի մաքսակետ հասած հայ առևտրականները լուրջ խնդրի են առնչվել:

Ըստ առևտրականների, չնայած իրենց բեռի մաքսազերծումն արվել է և իրենք էլ ունեն համապատասխան փասատաթղթեր, սակայն արդեն 5 օրն է ԱԱԾ–ի Սահմանապահ զորքերի աշխատակիցները ավտոմատներով զինված հսկում են բեռները և հրաժարվում վերադարձնել՝ պնդելով, որ այն պետք է բռնագանձեն:

«Մենք անգարում մնացել ենք մեր բեռի կողքին և թույլ չենք տալիս տանեն: Հրաժարվում են վերադարձնել մեր բեռը՝ պնդելով, որ այն պետք է բռնագանձեն»,-ասում են առևտրականները:

Նրանք պնդում են, որ արդեն 72 ժամ է՝ իրենք փակված են անգարում և արդեն պատրաստվում են դիմել փստաբանների միջամտությանը: ԱԱԾ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Բագրատաշենում ստեղծված իրավիճակի կապակցությամբ քննություն է ընթանում և պարազաբանումներ կներկայացնեն ավելի ուշ: Իսկ մինչ այդ Բագրատաշենի մաքսատանը առևտրականները շարունակում են մնալ իրենց բեռի կողքին և զգուշացնում, որ պատրաստ են ծայրահեղ միջոցների դիմել, եթե խնդիրը չկարգավորվի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: