ՆԱՏՕ-ում կոչ են արել Ռուսաստանին լքել Ղրիմը
Համապատասխան հայտարարությունը տեղադրված է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում:
«Ուղղակի, որպեսզի հասկանալի լինի` դաշինքը չի ճանաչում և չի ճանաչի Ղրիմի անօրինական և ապօրինի բռնակցումը, և մենք շարունակում ենք Ռուսաստանին կոչ անել Ղրիմից դուրս գալ և դադարել Ուկրաինայի արևելքում զինյալներին աջակցություն ցուցաբերել», - հայտարարել է Պիչը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանների ղեկավարների հանդիպման ժամանակ:
Նա նաև պահանջել է Մոսկվայից ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին, որոնք ձերբակալվել էին 2018 թ. նոյեմբերի 25-ին Կերչի ուղղությամբ ռուսական սահմանը ապօրինի հատելու համար:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնած Զելենսկին հայտարարել էր, որ մտադիր է Ղրիմը վերադարձնել Կիևի վերահսկողությանը:
Ընդ որում` Կրեմլում ընդգծել են, որ «նման հարց չի կարող գոյություն ունենալ»: