Բռնցքամարտը կմնա օլիմպիական խաղերի ծրագրում
դիտումներ: 660
Միևնույն ժամանակ, ՄՕԿ-ը կասեցրել է Սիրողական բռնցքամարտի միջազգային
ասոցիացիայի (AIBA) անդամակցությունը: AIBA-ն զրկվել է նաև Տոկիո-2020-ի
բռնցքամարտի մրցաշարի որակավորման ու եզրափակիչ փուլերն անցկացնելու
իրավունքից:
Որակավորման փուլի մրցաշարը տեղի կունենա 2020-ի հունվարից մինչև մայիս, որի համար ձևավորվել է հատուկ աշխատանքային խումբ:
Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: