Լավրովը մեկնաբանել է Մերձավոր Արևելք ամերիկացի զինվորականների ուղարկումը
«Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելք և Աֆրիկայի հյուսիս լրացուցիչ 1500 զինվորականներ ուղարկելու նախագահ Թրամփի որոշմանը, պետք է նշել, որ միշտ երբ ռազմական ներուժը բարձրանում է, ռիսկերը մեծանում են: Ես մեծ հույս ունեմ, որ Վաշինգթոնից հարգելի նախկին հրամանատարների, քաղաքական գործիչների, դիվանագետների կողմից Իրանի դեմ պատերազմի գաղափարի անխոհեմության վերաբերյալ հնչող խելամիտ ձայները լսելի կդառնան», - հայտարարել է Լավրովը:
Նրա խոսքերով` «դրա համար հույս կա»:
«Ամերիկյան ղեկավարության ոչ բոլոր անդամներն են ագրեսիվ ձգտումների հակված», - հավելել է նախարարը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Իրանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին Մերձավոր Արևելք 1500 զինվորական ուղարկելու ԱՄՆ-ի որոշման մասին: