Հայերեն   English   Русский  

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը հանդիպել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ


  
դիտումներ: 685

Բաքվում գտնվող ԱՄՆ պետքարտուղիարի օգնական Վիկտորիա Նուլանդն այսօր՝ փետրվարի 17-ին, հանդիպում է ունեցել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ”-ը, հանդիպմանը մասնակցել են Լրագրողների միության նախագահ և “Զերկալո” թերթի խմբագիր Էլչին Շիհլըն, “NIDA” երիտասարդական շարժման նախագահ Թուրգութ Ղամբարը և Մարշալի հիմնադրամի ներկայացուցիչ Մեհրիբան Ռահիմլին:

Էլչին Շահլըն “Թուրան” գործակալությանը հաղորդել է, որ հանդիպման ընթացքում բարձրացվել են սահմանափակումնեի և խստացված օրենքներին ենթարկվող քաղաքացիական հասարակության խնդիրները: Ընդգծվել են ակտիվիստների հետապնդումների և ձերբակալությունների փաստերը, ոչ-կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների նորմալ գործունեության անհնարինությունը: Նշվել են ձերբակալված լրագրողներ Հադիջա Իսմայիլովայի, Ռաուֆ Միրդադիրովի և այլոց անունները:

Իր հերթին Նուլանդը ասել է, որ տեղյակ է այդ իրավիճակի մասին՝ հաստատելով, որ ԱՄՆ հաստատակամորեն աջակցելու է ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին: Նա հաղորդել է, որ Վաշինգտոնը այս հարցերով Բաքվի հետ մշտական երկխոսության մեջ է գտնվում և իրավիճակի մոնիթորինգ է իրականացնում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: