Հայերեն   English   Русский  

Զինակոչիկը, որի եղբայրն արդեն ծառայության մեջ է, կարող է զորակոչվել նույն զորամաս


  
դիտումներ: 402

Այսօր՝ մայիսի 30-ին Ազգային Ժողովի հերթական քառօրյա նիստում քննարկվել է «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

Պաշտպանության փոխնախարար, հիմնական զեկուցող Գաբրիել Բալայանն ասել է, որ այս նախագիծը հնարավորություն կտա Հայաստանի միջնակարգ մասնագիտական հաստատությունների սովորողներին բանակում ծառայության տարկետում ստանալ մինչև ուսման ավարտը:

«Օրենքն ընդունելու դեպքում կստեղծվի ավագ ենթասպաների ներգրավման հնարավորություն որպես «Հասանելի և երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման» ծրագրի շահառուներ: Օրինագծի մեկ այլ դրույթ է պայմանագրային ծառայության մեջ մտնել ցանկացողների տարիքի բարձրացումը մինչեւ 40 տարեկան՝ ներկա 36-ի փոխարեն: Նախագիծը նաև նախատեսում է, որ զինակոչիկը, որի եղբայրն արդեն ծառայության մեջ է, կարող է զորակոչվել նույն զորամաս, եթե նա համապատասխանում է ծառայության պայմաններին այդ զորամասում»,-ասել է Բալայանը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: