Նիկոլ Փաշինյանն Կառավարության այսօրվա նիստում ասել է, որ17 նախարարությունների կազմով սա վերջին նիստն է
«Արդեն ուժի մեջ է մտնում կառավարության կառուցվածքի վերաբերյալ նոր օրենքը, սա 17 նախարարւթյունների կազմով մեր վերջին նիստն է: Նրանք, որոնք կշարունակեն աշխատանքը, հաջողություն եմ մաղթում, նրանք, որոնք չեն շարունակի իրենց աշխատանքը, ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: Ես գոնե համոզված եմ, որ այն կառուցվածքային փոփոխությունները, որոնք արվել են ճիշտ են: Այդ ճիշտ որոշման արդյունքում մենք ունենալու ենք դրական արդյունքներ, մեծանալու է կառավարության աշխատանքի որակը, որից, եկեք խոստովանենք, որ մենք ինքներս էլ առանձնապես գոհ չենք: Մեծանալու է կառավարության մոբիլության մակարդակը, որն ի վերջո նաև պետք է խթան հանդիսանա տնտեսական այն տեսլականի իրականացման համար, որ նախանշված են կառավարության ծրագրում և «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում»,-ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ չնայած Ազգային ժողովի երկու ընդիմադիր խմբակցուրթյունները թե առաջին, թե երկրորդ ընթերցման ժամանակ դեմ էին քվեարկել Կառավարության կառուցվածքի փոփոխությանը վերաբերող օրենքի նախագծին, սակայն այն ընդունվել է: Օրինագծով նախատեսվում է նախարարությունների թիվը 17-ից կրճատել 12-ի: