Հայերեն   English   Русский  

Կառավարության որոշմամբ Արմավիրում 26 ընտանիքներ անհատույց բնակարան կստանան


  
դիտումներ: 353

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Գույք նվիրելու մասին օրենքի նախագծին,

ըստ որի՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Արմավիր քաղաքի Մ. Հերացու փողոցի թիվ 5 հասցեում գտնվող շենքը հատկացվելու է Արմավիրի մարզպետարանին, որպեսզի այն հետագայում անվճար տրամադրվի 26 ընտանիքների:

Հիմնական զեկուցող, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը անհրաժեշտություն համարեց այդ ընտանիքներին տուն տրամադրելը: Նախարարը նշեց, որ ներկայումս այդ 26 ընտանիքներն ապրում են երկու շենքերում, որոցից մեկը 3-4-րդ կարգի վթարային է, մյուսն էլ հրդեհից այնպես է տուժել, որ անհնար է այդտեղ բնակվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: