Հայերեն   English   Русский  

Կառավարությունը այսօրվա նիստում արտոնություն տվեց երեք ընկերությունների


  
դիտումներ: 341

Կառավարության այսօրվա՝ մայիսի 30-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից էին

Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՎԱԼԱՆԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին

Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԳՐԱՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին

Ներդրումային ծրագրի շրջանակներում «Մոեֆֆ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու մասին օրենքների նախագծերը:

Կառավարությունը որոշում կայացրեց արտոնություն տրամադրել «Ավալանժ» ընկերությանը: Ըստ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ ընկերությունը, որ գործում է Արագածոտնի մարզում, նպատակ ունի ներդրումային ծրագրով ջերմոց կառուցել: Նախատեսվում է ծրագրի շրջանակներում իրականացնել 1,76 մլրդ դրամի ներդրում՝ սարքավորումներ ձեռք բերելու համար:

Եթե ծրագիրը կյանքի կոչվի, ապա կստեղծվի 60 նոր աշխատատեղ՝ 120 հազար միջին աշխատավարձով: Այս հայտի շրջանակներում, արտոնության առարկա հանդիսացող ապրանքների արժեքը 1,22 մլրդ դրամ է:

Կառավարության մեկ այլ որոշմամբ նմանատիպ արտոնություն կտրամադրվի բարձր ճնշման բալոններ արտադրող «ԳՐԱՆՏ» ընկերությանը:

Ընկերությունը կկատարի 26,7 մլրդ դրամի ներդրում: Կառավարչությանը դիմելու նպատակն էր 5,4 մլրդ դրամի ԱԱՀ-ն երեք տարի ժամկետով հետաձգելը: Ծրագրով նախատեսվում է ստեղծել 190 նոր աշխատատեղ՝ 250 հազար դրամ միջին աշխատավարձով:

Կառավարության մեկ այլ որոշմամբ երեք տարի ժամկետով հետաձգգվեց «Մոեֆֆ գրուպ» ՍՊԸ-ի համար ԱԱՀ վճարումը: Ընկերությունը նախատեսում է Արմավիրի մարզում զբաղվել չժանգոտվող մետաղից սանտեխնիկայի արտադրությամբ: Ընկերությունը մտադիր է կատարել 14,7 մլրդ դրամի ներդրում: Առաջիկա երեք տարիներին ստեղծվելու են 100 աշխատատեղեր՝ 130 հազար դրամ միջին աշխատավարձով





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: