Հայերեն   English   Русский  

Բողոքի ակցիա իրականացնող արագածավանցիները հանդիպում են Սուրեն Պապիկյանի հետ


  
դիտումներ: 443

Արդեն երկու օր բողոքի ակցիա իրականցնող Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի բնակիչները այս պահին հանդիպում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

Ավելի վաղ Ankakh.com-ը տեղեկացրել էր, որ երեկվանից Արագածավանցիները բողքի ակցիա են սկսել՝ փակելով Երևան-Գյումրի ճանապարհը: Նրանց միացել են հարևան Քարակերտ և Արտենի գյուղերի բնակիչները, և երեք գյուղերը միասին բողոքում են Ջրային կոմիտեի այն որոշման դեմ, որ պետք է ոռոգման ջրի դիմաց գործող հեկտարի փոխարեն այսուհետ գանձվող գումարը հաշվարկվի ըստ լիտրի: Եթե որոշումը ուժի մեջ մտնի, 1 հա հողատարածքը ոռոգելու համար ջրի սակագինը ահռելի չափով կբարձրանա։

Արագածավան համայնքի բնակիչները արդեն 3 ամիս է՝ բողոքում են ոռոգման ջրի սակագնից: Այս բողոքի ակցիան առաջինը չէ: Արդեն մի քանի անգամ բնակիչները փակել են միջպետական ավտոճանապարհը: Նախորդ ակցիայի ժամանակ Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը հանդիպել էր բնակիչների հետ և խոստացել հարցին արագ լուծում տալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: