Հայերեն   English   Русский  

ԵՊՀ-ում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրեցին


  
դիտումներ: 1074

Երևանի պետական համալսարանում այսօր՝ մայիսի 30-ին ընթանում էր հոգաբարձուների խորհրդի նիստը: Օրակարգում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հարցն էր:

Նիստում քվեարկությամբ որոշվեց, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է համապատասխանի ռեկտորին առաջադրվող չափորոշիչներին, այսինքն լինի դոկտոր, պրոֆեսոր և ունենա 3 տարվա կառավարման փորձ:

Այն առաջարկությանը, որ փակ քվեարկությամբ անցկացվի ընտրությունը հավանության չարժանացավ:

Հոգաբարձուների խորհրդի անդամները առաջարկեցին երկու թեկնածություն՝ ակադեմիկոս Գեղամ Գևորգյանի և իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը:

րոպեներ առաջ ավարտվեց նիստը: Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը 21 կողմ ձայնով ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրեց ակադեմիկոս Գեղամ Գևորգյանին:

Մյուս թեկնածուն՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը հավաքեց 11 կողմ ձայն:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Ankakh.com-ը տեղեկացրել էր, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է իր հրաժարականի մասին՝ ասելով, որ չի ցանկանում իր պատճառով ստվերվեն ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: