Հայերեն   English   Русский  

Ընթանում է ԱԺ քառօրյան


  
դիտումներ: 321

Այսօր՝ մայիսի 31-ին, շարունակվում է Ազգային ժողովի քառօրյա լիագումար նիստը:

Օրակարգում 41 հարց կա: Մասնավորապես քննարկվելու են

2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին,

«2018 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը,

ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

Հիշեցնենք, որ այս քառօրյա նստաշրջանի օրակարգային կարևոր հարցերից էր Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած արդեն 4-րդ թեկնածուն՝ Արմեն Վաղարշյանը չընտրվեց խորհրդարանականների կողմից: Ըստ ընդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ «Իմ քայլը» հավանություն չի տալիս ոչ մի թեկնածուի, քանի որ ցանկանում են «իրենց մարդուն տեսնել այդ պաշտոնում», մինչդեռ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ պնդում է, քանի որ Սահմանադրական դատարանի դատավոր են ընտրում, հետևաբար պատգամավորները բարձր չափանիշներ են սահմանում:

Իսկ նախօրեին ԱԺ-ն քննարկել է ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ հանձնաժողովների անդամների ընտրության հարցը: Մեսրոպ Մեսրոպյանը, Սեդա Շահինյանը, Սերգեյ Աղինյանը, Կամո Սարգսյանն ընտրվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: