Հայերեն   English   Русский  

Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 305

Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ հունիսի 10-ից Միացյալ Նահանգները 5% մաքսատուրքեր կկիրառի Մեքսիկայից ներկրվող բոլոր ապրանքների համար: Գրում է Russian.rt.com-ը:

«Հունիսի 10-ից Միացյալ Նահանգները 5% մաքսատուրքեր կկիրառի մեր երկիր Մեքսիկայից ներկրված բոլոր ապրանքների համար այնքան ժամանակ, քանի դեռ ապօրինի ներգաղթյալները Մեքսիկայի տարածքով մուտք են գործում մեր երկիր», - ասել է Թրամփը:

Նա հավելել է, որ «մաքսատուրքերն աստիճանաբար կաճեն, մինչև ապօրինի միգրացիայի խնդիրը լուծվի, որից հետո մաքսատուրքերը կչեղարկվեն»:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մեկ օրվա ընթացքում ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանը հատած ավելի քան հազար ներգաղթյալ է ձերբակալվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: