Ռուսաստանը հրաժարվել է Իրանին C-400 մատակարարել. Bloomberg
դիտումներ: 664
Նշվում է, որ նման որոշում կայացվել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության աճի մտահոգության պատճառով:
Ինչպես նշվել է հոդվածում, Մոսկվայի արձագանքը Թեհրանի խնդրանքին արտացոլում է «Պարսից ծոցում նուրբ հավասարակշռությունը, որտեղ հակամարտություն կարող է սկսվել իսլամական հանրապետության և ԱՄՆ-ի ու նրա արաբական դաշնակիցների միջև»:
Տարածված տեղեկության պաշտոնական հաստատում կամ ժխտում դեռևս չի հնչել:
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր Ռուսաստանից Թուրքիայի С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման «աղետալի հետևանքների» մասին: