ՎԵՏՕ շարժումը բողոքի ակցիա է սկսել Սորոսի հիմնադրամի գրասենյակի դիմաց
«ՎԵՏՕ» շարժումը ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ակցիա են սկսում, որի նպատակը Հայաստանը Սորոսի ցանցից մաքրելն է և այդ օրակարգից չեն հրաժարվի, անգամ եթե Ջորջ Սորոսն անձամբ հաղորդում ներկայացնի ոստիկանություն կամ փորձի իր վարձու գործակալների միջոցով տապալել իրենց ակցիաները:
«ՎԵՏՕ» շարժումը հայտարարում է, որ ծիծաղելի են Սորոսի փողերով սնվող, տարիներ շարունակ ատելություն և թշնամանք սերմանող մարդկանց կլյաուզաները, զավեշտալի բողոքները, հաղորդումները և մնացած այլ իրենց հարիր կեղտոտ խաղերը:
«ՎԵՏՕ»-ն ունի սեփական գործողությունների օրակարգ, որը չի կարող փոխվել նույնիսկ այն դեպքում, եթե Ջորջ Սորոսն անձամբ հաղորդում ներկայացնի ոստիկանություն կամ փորձի իր վարձու գործակալների միջոցով խափանել մեր ակցիաները:
«ՎԵՏՕ»-ի նպատակն է մաքրել մեր պետությունը երկու կոպեկի համար երկիրը վաճառելու պատրաստ գործակալներից, Սորոսի ցանցից, որն արդեն հարմար տեղավորվել է ԱԺ-ում ու կառավարությունում, և այս խնդրի իրագործման ճանապարհին մեզ ոչ Լարիսա Մինասյանի հաղորդումները կարող են կանգնեցնել, ոչ էլ սորոսականների վայնասունները:
Մենք ունենք օրակարգ, որն իրագործելու ենք ճիշտ այնպես, ինչպես պլանավորում ենք: Վերջնագիր երկիրը տվող օտարներին»,-ասված է հայտարարության մեջ: