Հայերեն   English   Русский  

Հյուսիս-հարավ ճանապարհի աշխատակիցները հանդիպեցին Կառավարության ներկայացուցիչների հետ


  
դիտումներ: 330

Հյուսիս-հարավ ճանապարհի աշխատակիցները, որ դեռ երեկ բողոքի ակցիա էին սկսել՝ փակելով Աշտարակ-Գյումրի մայրուղին՝ Արագածոտնի մարզի Ուջան համայնքի մոտ,

այսօր հանդիպել են փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի և այլ ներկայացուցիչների հետ: Բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպումից հետո նշեցին, որ ներկայացրել են իրենց պահանջները:

«Եկանք այն եզրահանգման, որ մեկուկես ամսվա ընթացքում Կառավարությունը մեզ կներկայացնի խնդրի լուծման տարբերակներ: Մեր առաջարկությունը եղել է այն, որ Կառավարությունը փոխհատուցի ընկերությունների աշխատակիցներին, դրանից հետո արտասահմանյան ընկերության հետ, որը պետք է վճարեր աշխատակիցների աշխատավարձերը, ինքը բանակցություններ սկսի»,-ասացին հյուսիս-հարավ ճանապարհի աշխատակիցները:

Ավելի վաղ Ankakh-ը տեղեկացրել էր, որ հյուսիս-հարավ ճանապարհի աշխատակիցները բողոքի ակցիա են սկսել՝ պահանջելով վճարել 10 ամիս չվճարված աշխատավարձերը: Նրանք դադարեցրել էին բողոքի ակցիան այն ժամանակ, երբ Կառավարությունից խոստացել էին հանդիպել նրանց հետ և քննարկել ստեղծված իրավիճակը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: