Հայերեն   English   Русский  

Հնամաշ հագուստ ԱԺ-ի դիմաց


  
դիտումներ: 686

Այսօր՝ մայիսի 31-ին Ահազանգ նախաձեռնության անդամները ակցիա են սկսել Ազգային ժողովի դիմաց:

Նրանք հնամաշ հագուստներ են թողել խորհրդարանի մոտ՝ վանկարկումներով, որ համահարթեցում չի լինելու:

«Շորերը մեր սոցիալական վիճակի ապացույցն են: Հայաստըանի միջին վիճչակագրական քաղաքացին ամեն օր այս շորերն է հագնում: Մենք ուզում ենք, որ որոշում կայացնողները չմոռանան այս մասին ու հիշեն, թե ինչ վիճակում է գտնվում մեր հասարակության մեծ մասը: Մենք պայքարում ենք եկամտային հարկի համահարթեցման դեմ: Կարծում ենք, որ դա սոցիալապես արդար չէ և օրենքը ընդունելու պարագայում մենք շատ խնդիրներ ենք ունենալու. բևեռացումն է մեծանալու, ցածր եկամուտ ունեցողների վիճակը ավելի է բարդանալու»,-ասացին ակցիայի մասնակիցները:

Ահազանգ նախաձեռնության անդամները նշեցին, որ իրենք արդեն իսկ նամակ են հանձնել Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, որով կոչ են արել պատգամավորներին օրենքի նախագծին կողմ կամ դեմ քվեարկելիս առաջնորդվել երկրում տիրող վիճակով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: