Սամվել Բաբայանի համակիրների վրա հարձակման կասկածանքով կալանավորվել են Վլադիմիր Բալայանի որդին և Քարվաճառի նախկին քաղաքապետը
դիտումներ: 333
Նրանք մեղադրվում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի զենք ձեռք բերելու, կրելու կամ փոխադրելու մեջ, որը պատժվում է քրեական օրենսգրքով՝ 2-6 տարի ազատազրկմամբ: Նրանք մեղադրվում են պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրներին հետապնդելու և նրանց ուղությամբ կրակահերթ արձակելու մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները և նրանց վրա հարձակում է տեղի ունեցել: