Եթե ԱԺ փոխխոսնակը շարունակի խոսել այս հռետորաբանությամբ, ապա նեողություն խնդրողն ինքն է լինելու.Դանիել Իոնիսյան
«Ալեն Սիմոնյանը առավոտյան ապացուցեց, որ ինքը կեղծ հայտարարագիր է ներկայացրել ոչ միայն Էթիկայի հանձնաժողով, այլև ԿԸՀ: Ավելին, իր ունեցվածքի մասին ասածն ու հայտարարագրում գրվածը, կրկին, հակասում է իրար:
Հ.Գ. Եթե ԱԺ փոխխոսնակը շարունակի խոսել այս հռետորաբանությամբ, ապա նեողություն խնդրողն ինքն է լինելու:
Իսկ Ալենի ապօրինի հարստանալ-չհարստանալու հարցի իրավական գնահատական տալու է քննիչը»:
Հիշեցնենք, որ այսօր Ankakh.com-ը տեղեկացրել էր, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ մեղադրել էր Դանիել Իոնիսյանին սուտ տեղեկատվություն տարածելու մեջ, հերքել էր իր ապօրինի հարստանալու մասին տեղեկությունները և ցույց տվել 16 հազար դոլարի վարկային կտրոնը: